News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի բնակիչներն ու հյուրերը հնարվորություն են ունեցել տեղափոխվել 10 դար առաջ: Իռլանդական մայրաքաղաքի հյուսիսում գտնվող զբոսայգիներից մեկում հանգստյան այս օրերին փառատոն է անցկացվում, որը նվիրված է Կլոնտարֆի ճակատամարտին, որի հետեւանքով ուղիղ 1000 տարի առաջ վերջ էր տրվել կղզում վիկինգների բնակեցմանը: Հատուկ այդ կապակցությամբ ռազմա-պատմական ակումբների մի քանի հարյուր մասնակիցներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից վերականգնել են հայտնի ճակատամարտի հիմնական դրվագները:

Փառատոնի ծրագրում նետահարների մրցույթ է, մրցությունների արհեստի տարբեր տեսակներից: Զբոսաշրջիկներին ներկայացրել են, թե ինչպես են նախկինում դրամներ հատել, նետ ու աղեղ պատրաստել: Զարդարել են վիկինգների ձիերը, որոնք նախօրեին մարտի դաշտ էին բերել:

Այն ժամանակվա իրադարձությունները վերականգնելոը համար մեծ աշխատանք է տարվել՝ զրահաշապիկի կամ սաղավարտի պատրաստման համար մի քանի ամսվա քրտնաջան աշխատանք է պահանջվում: 500 դերասանի մասնակցությամբ ծավալուն նման ներկայացում երկրի տարածքում դեռ չէր եղել: Միայն առաջին օրն ավելի քան 40 հազար հանդիսատես է դիտել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մասնագետները մինչ այժմ վիճում են 1014թ.-ի իրադարձությունների պատմական նշանակության շուրջ: Պարզ է, որ հաղթանակն իռլանդացիներին մեծ դժվարությամբ է տրվել, զոհվել է 6000 մարդ, ներառյալ արքա Բրիան Բորան: Մնալով առանց առաջնորդների՝ կղզում շուտով արյունահեղ  կռիվներ են բռնկվել տոհմերի առաջաջնորդների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ