News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լատինական Ամերիկայի համար առաջնային նպատակ է հեռահաղորդակցության իր ուղու ստեղծումը, որպեսզի կանխի ԱՄՆ-ի կողմից իրականացվող լրտեսությունը: Այդ մասին հայտարարել է Էկվադորի Էկվադորի փոխնախագահ Խորխե Գլասը:

«Հիշում եք գլոբալ այդ լրտեսությունը, որի զոհեր դարձան մարդիկ ողջ աշխարհում: Մենք երբեք պետք է թույլ չտանք»,- հայտարարել է Գլասն իր ամենշաբաթյա հրապարակային հաշվետվության ժամանակ Էկվադորի կառավարության կատարած աշխատանքի վերաբերյալ:

Փոխնախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկայի, Հարավամերիկյան ազգերի միության(ՈւՆԱՍՈւՐ), եւ CELAC-ի(Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների ընկերություն) առջեւ նոր խնդիր է դրվում՝ ստեղծել սեփական հեռահաղորդակցության ուղի, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով El Nuevo Diario –ին:

Գլասը նաեւ նշել է, որ այս պահին ստորջրյա օպտիկական լարերը, որոնք օգտագործվում են հեռահաղորդակցության համար, կապված են «այլ երկների ցանցերի հետ եւ առավելապես ԱՄՆ-ի հետ»:

Լատինաամերիկյան շատ երկներ կտրուկ քննադատել են ԱԱԳ վերահսկողության գաղտնի ծրագիրն այն բանից հետո, երբ անցյալ տարի հրապարակվեց դրա հետեւանքով տուժած երկրների ցուցակը:

Հաջորդ շաբաթ Բրազիլիայում միջազգային գագաթաժողով տեղի կունենա, որը նվիրված կլինի կառավարությունների հսկողությանը համացանցի նկատմամվ, որի ընթացքում, հավանաբար, կդատապարտեն Վաշինգթոնի իրականացրած վերահսկողությունը եւ  կհաստատեն ցանցի անվտանգության բարձրացման ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ