News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Ռուսաստանի հետհարաբերությունների նոր մոտեցում է մշակում, նշվում է ամերիկյան «The New York Times» թերթի ապրիլի 20-ի համարում: Պարբերականի տվյալներով՝ Վաշինգթոնը վարելու է զսպողականության քաղաքականություն:

Ինչպես եւ սառը պատերազմի շրջանում, ԱՄՆ-ն այժմ մտադիր է կենտրոնանալ Ռուսաստանի եւ նրա նախագահի մեկուսացման վրա՝ արտաքին աշխարհի հետ տնտեսական ու քաղաքական կապերի խզման ճանապարհով:

ԱՄՆ-ի նախագահի օգնականների խոսքով՝ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի հետ կառուցողական հարաբերություններ չի ունենա, նույնիսկ եթե Ուկրաինայի արեւելքում եւ Ղրիմում ճգնաժամը կարգավորվի:

Հեղինակներն ընդգծում են, որ Մոսկվայի վերաբերյալ Վաշինգթոնի հայացքներում «կտրուկ շրջադարձ» է տեղի ունեցել: Բարաք Օբաման այժմ կանգնած է հարցի առաջ, թե Ռուսաստանի հետ հարաբերություններն առհասարակ կարող են պահպանվել, թե ոչ:

Նոր ռազմավարության մասին է վկայում ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի ընտրությունը: Թերթի տվյալներով՝ խոսքը Ջոն Թեւթի մասին է, ով նախկինում դեսպան է եղել Ուկրաինայում, Վրաստանում եւ Լիտվայում: Եթե մեկ ամիս առաջ ԱՄՆ-ը վստահ չէր իր ընտրության վրա, այժմ Կրմլին չվշտացնելու պատճառ այլեւս չկա, հաղորդում է «Deutsche Welle»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ