News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Pew» հետազոտական կենտրոնը հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել ԱՄՆ-ի բնակիչների շրջանում: Մասնագետները որոշել են վերլուծել, թե ինչպես են ամերիկացիները վերաբերում տեխնիկական առաջընթացի ձեռքբերումներին եւ ինչ են ցանկանում տեսնել ապագայում որպես դրանց արդյունք:

Հարցվողների 59 տոկոսը կարծում է, որ նոր տեխնոլոգիաներն ապագայում մարդկանց կյանքը շատ ավելի լավը կդարձնեն, այն ժամանակ երբ 30 տոկոսը ճիշտ հակառակ կարծիքն ունի:Մեծամասնությունըւ համարում է, որ ապագայում օրգանների փոխպատվաստումն իրենից բարդություն չի ներկայացնի, քանի որ պատվերով դրանք կստեղծվեն հատուկ լաբորատորիաներում, նշում են հետազոտության հեղինակները:Ամերիկացիները 33 տոկոսը կարծում է, որ շուտով գաղութացման են ենթարկվելու այլ մոլորակները, 5 տոկոսը համոզված է դրանում: ԱՄՆ-ի բնակիչների 32 տոկոսն անհամբեր սպասում է, թե երբ է օգտվելու տելեպորտացիայից:Հարցվողների 44 տոկոստ համարում է, որ առաջիկա 50 տարում եղանակային պայմանները վերահսկել այդպես էլ չեն սովորի:Սա ապագայի միակ բացասական կանխատեսումն է:

Հետաքրքիր է, որ ֆուտուրիստական գաղափարներն ամերիկացիները բացասական են համարում: 63 տոկոսը համոզված է, որ համակարգիչների, շրջակա աշխարհի մասին տեղեկություններ հաղորդող սարքերի օգտագործումն իրենց կյանքն ավելի վատը կդարձնի:66 տոկոսը համոզված է, որ եթե ապագայում ծնողները կարողանան ծրագրավորել իրենց երեխաների ԴՆԹ-ն, դա էականորեն կբարդացնի իրենց կյանքը:65 տոկոսը համարում է, որ հիվանդների ու տարեցների խնամքը ռոբոտների կողմից ոչ մի լավ բան չի խոստանում:

78 տոկոսը կտրականապես հրաժարվում է լաբորատորիաներում սինթեզի ենթարկված մսից, 72 տոկոսը երբեք հիշողության բարելավման համար իմպլանտ չի տեղադրի:50 տոկոսը կտրականապես դեմ է ինքնակառավարվող մեքենա վարելու հնարավորությանը:Հետազոտության հեղինակները նշում են՝ որքան բարձր է հարցվողի բարեկեցության մակարդակն, այնքան լավատեսորեն է նայում ապագային, հաղորդում է «РИА Новости»-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ