News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների կառավարության եւ այդ երկրում գործող «Մորո»  ազատագրականիսլամական ճակատի պաշտոնական ներկայացուցիչները օրինագիծ են ստորագրել` երկրի հարավում Բանգսամորո ինքնավար մարզ ստեղծելու վերաբերյալ, հայտնում է  «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով տեղի ազգային   տեղկատվական գործակալությունը:

Փաստաթուղթը  ստորագրվել է հարավային Կոտաբատո քաղաքում` Բանգսամորոյի անցումային հանձնաժողովի նիստի ժամանակ: Ստորագրված օրինագիծը հանձնվելու է երկրի նախագահ Բենիգնո Ակինոյի դիտարկմանը, որը պաշտոնապես այն պետք է ներկայացնի Կոնգրեսում: Փաստաթուղթը չի հրապարակվի, քանի դեռ խորհրդարանն այն չի քննարկել: 

Ֆիլիպիններում հիմնականում բնակվում են քրիստոնյաներ, սակայն երկրի հարավում մեծամասնություն են կազմում մահմեդականները: Իշխանությունների եւ ՄԱԻՃ-ի միջեւ կոնֆլիկտը շարունակվում է 40 տարի: Դրա զոհ են դարձել  150 հազար մարդ:
2012 թ. հոկտեմբերին ստորագրված համձայնագիրը նախատեսում է Ֆիլիպինների հարավում ներկայիս գոյություն ունեցող մահմեդական Մինդանաո ինքնավար մարզի փոխարեն (АРММ) ստեղծել Բանգսամորո միավորումը (Bangsamoro):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ