News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինչեւ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա հինգ ցնցումներ են տեղի ունեցել Ֆուկուսիմա նահանգում: Ըստ Ճապոնիայի օդերեւութաբանական վարչության` օջախն ընկած է եղել 20 կմ խորությունում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա:  

Վթարային ԱԷԿ-ը սպասարկող օպերատոր ընկերությունից մտահոգիչ լուրեր չեն ստացվել, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ 2011 թ. մարտին Ֆուկուսիմա նահանգում հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, այնուհետեւ վրա էր հասել ցունամիի ալիքը: «Ֆուկուսիմա-1» ԱԷկ-ում վթար էր տեղի ունեցել: Դա ատոմակայանների հետ կապված ամենախոշոր վթարն էր` Չերնոբիլի ժամանակներից ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ