News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հորդանանի ռեստորաններից մեկում սննդային թունավորմամբ 108 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

Տուժածներն այցելել են Վակաս գյուղի ռեստորան, որտեղ, ենթադրաբար, սնունդը կեղտոտ է եղել:

Հիվանդանոցի ղեկավարի խոսքով՝ ռեստորանի սնունդն ուղարկվել է լաբորատորիա՝ անալիզի եւ միջադեպի պատճառները պարզելու նպատակով, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Սինհուա»-ն:

Ներկայումս հիվանդների մեծ մասն արդեն դուրս է գրվել, իսկ 14 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում:

Ռեստորանն արդեն փակվել է, իսկ դրա սեփականատերը հսկողության տակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ