News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, այսօր՝ ապրիլի 21-ին, մեկնարկել է «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատ. Ցեղասպանություն, փախստականներ եւ հումանիտար օգնություն» միջազգային գիտաժողովը:

Երկօրյա գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների, փախստականների առկայության եւ պատերազմական իրավիճակում Օսմանյան կայսրության եւ նախկին Ռուսական կայսրության տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման դրվագներին: Գիտաժողովի ընթացքում դիտարկվող հարցերը ներառում են հետեւյալ թեմաները`

• Պատերազմ եւ ցեղասպանություն

• Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ

• Զինվորական լուսանկարիչները եւ «մոռացված պատերազմի» Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը

• Պատերազմը եւ գիտությունը. հնագիտական եւ ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում

• Հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության

• Ռազմագերիների եւ անհայտ կորածների կարգավիճակը եւ ճակատագիրը

• Պատերազմը եւ կամավորական շարժումը

• Մարդասիրական օգնությունը եւ փախստականները

• Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում

Նշենք, որ միջազգային գիտաժողովին նախորդել է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ