News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչների հետ ապրիլի 19-ին կայացած հանդիպման ժամանակ խոստացել է 15 օրից նորից հանդիպել եւ տալ պատասխան, որն անկախ ամեն ինչից «անկեղծ» է լինելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բնակիչները:

«Ապրիլի 19-ին հանդիպել ենք: Բացի 12 բնակիչներից՝ այնտեղ էր Դավիթ Հարությունյանը, Դավիթ Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանն ու նախագահականից մի ներկայացուցիչ: Հովիկ Աբրահամյանն ուշադիր լսեց մեզ, հետո ասաց, որ գործին ծանոթ չէ եւ խոստացավ 15 օրից նորից հանդիպել ու տալ պատասխան, որն անկախ ամեն ինչից կլինի անկեղծ: Ցավոք սրտի, քաղաքապետարանից ու կառուցապատող ընկերությունից մարդիկ չկային, որպեսզի խնդիրն ամբողջական ներկայացնեին, դրա համար Հովիկ Աբրահամյանը խնդրեց ժամանակ գործին ծանոթանալու եւ որոշում կայացնելու: Մեզ ամենաշատն ուրախացրեց, որ վարչապետը հանձնարարել է մեկ ամսվա վարձերը տալ»,- ասաց հանդիպման գնացած բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով։

Տպել
Ամենաշատ