News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն իր կարծիքն ունի վերանշանակված բոլոր նախարարների մասին:

«Էդվարդ Նալբանդյանը նախագահի մարդն է եւ անում է այն, ինչ իրեն հրամայում են, բայց ես չեմ կարծում, որ մենք այնպիսի լավ արտգործնախարար ունենք, որ կարծես թե հենց նրան էլ պիտի նշանակեինք: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, նա լավ մարդ է: Ինչ վերաբերում է  Դավիթ Հարությունյանին, ապա նա այլընտրանք է, նա Ռոբերտ Քոչարյանի մարդն է: Իշխանությունները տարբեր վարիանտներ են առաջ քաշում, որ հետագայում հնարավորություն լինի փոխելու»,- այս մասին այսօր` ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

Լրագրողների հարցին` հնարավո՞ր է Մշակույթի նախարար կնշանակվի երգչուհի Նունե Եսայանը, Կարապետյանը պատասխանեց. «Նունե Եսայանը նախարա՞ր: Ծիծաղելի է, հումոր ա»:

Կառավարության կազմն ինչքան էլ փոխվի, Կարապետյանը համոզված է, որ ոչինչ չի փոխվի, քանի որ «Գլուխը պիտի փոխվի, հագուստը փոխվում ա, ի՞նչ, եթե էությունը նույնն ա»:

Նշենք, որ բացի վերը նշված նախարարներից` վերանշանակվել է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը ապրիլի 16-ից դուրս էր եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ