News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անցնող գիշեր անհայտ անձինք Չելյաբինսկի Կալինինի շրջանի դատախազության շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Տեղեկություն կա, որ միջադեպին կարող էին մասնակից լինել ազգայնականները, որոնք նախօրեին նշում էին Ադոլֆ Հիտլերի ծննդյան տարեդարձը, քանի որ դեպքից հետո պատուհանների տակ ծայրահեղական բնույթի գրառումներ էին արվել:

 «Հաղորդագրություն էր ստացվել, որ անհայտ անձինք դատախազության առաջին հարկի պատուհաններին վառվող նյութով վեց շիշ են նետել եւ սվաստիկա նկարել պատերին: Արդյունքում երկու աշխատասենյակ ամբողջությամբ այրվել է, այրվել են նաեւ փաստաթղթեր», — հայտնել է մարզի դատախազի ավագ օգնական Նատալյա Մամեւան:

Հավելենք, որ դատախազության պատուհանների տակ թողել էին հետեւյալ գրությունը. «Այրիր աղբանոցը` հանուն Ադոլֆի»:

Դատախազն արդեն ժամանել է դեպքի վայր, սկսվել է նախաքննական ստուգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ