News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության առնչությամբ ծանրակշիռ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Առաջին աշխարհամարտ. դաշնակիցներ, անհատներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը լրագրողների հետ զրույցին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով, պետքարտուղար Ջոն Քերրին եւ նախագահ Բարաք Օբաման քաջատեղյակ են 1915թ. իրադարձություններից: «Նախագահի հայտարարությունը խիստ ծանրակշիռ կլինի, ըստ որի կճանաչվի 1,5 մլն հայերի կոտորածի փաստը, բայց ես չեմ կարող նրա փոխարեն ասել, թե կոնկրետ ինչ բառեր են օգտագործվելու»,-ընդգծել է դեսպանը:

Նշենք, որ Միացյալ Նահանգները դեռեւս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց  ցեղասպանության փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ