News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մեքենան, որի ղեկին կին է եղել,  բախվել է Զատիկի տոնի առթիվ լեփ-լեզուն բապտիստական եկեղեցուն, որի հետեւանքով վնասվածք է ստացել 21 մարդ:

Նախնական տվյալներով՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի արգելակները չեն գործել, որի հետեւանքով մեքենան բախվել է եկեղեցուն: Ֆորթ-Մայերս քաղաքի ոստիկանության լեյտենանտ Վիկտոր Մեդիկոն նշել է, որ իրավապահները տեղի ունեցածը դժբախտ պատահար են համարում, ոչ թե հանցագործություն, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով NBC News-ը:

21 տուժածներին տեղափոխել են երեք հիվանդանոցներ: Նշվում է, որ նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունում նաեւ նշել են, որ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, հավատացյալները բարձրացրել էին սեդանը, որ ազատեն նրա տակ հայտնված քաղաքացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ