News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կոպտորեն կխափանի Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` գործընկերոջ` Մոզամբիկի արտաքին գերատեսչության ղեկավար Օլդեմիրու Բալոիի հետ հանդիպման ավարտին:

«Նա, ով քաղաքացիական պատերազմի հրահրման գիտակցված գիծ է վարում` հուսալով այդ կերպ մեծ, լուրջ եւ արյունահեղ հակամարտություն սադրել, հանցավոր քաղաքականությամբ է զբաղված: Մենք պետք է ոչ միայն դատապարտենք, այլ նաեւ` խափանենք այդ քաղաքականությունը»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, համոզմունք է հայտնել Լավրովը:

ԱԳՆ ղեկավարը նաեւ ծիծաղելի է որակել հակամարտության գոտում ռուսական զենքի առկայության մասին փաստարկները:

«Մեզ անհանգստացնում է, որ տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունն ընկալելու փոխարեն Կիեւը եւ եվրոպական երկրները փորձում են ամեն ինչում Ռուսաստանին մեղադրել: Ընդ որում, նրանց հիմնական ապացույցը հակամարտության գոտում ռուսական զենքի առկայությունն է: Դա ծիծաղելի փաստարկ է` այնտեղ այլ զենք չի էլ եղել»,-ընդգծել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ