News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում «Արեւմտյան» բանկի բաժանմունքներից մեկում զինված մի տղամարդ չորս պատանդ է վերցրել: Հայտնի է, որ երկրի կենտրոնական բանկը վերջերս հիշյալ կառույցին զրկել էր բանկային լիցենզիայից:

Ներքին գործերի կառույցներից ստացված տեղեկություններով, չարագործը որսորդական զենքով է զինված եւ բաժանմունքում շուրջ 10 հոգու պատանդի կարգավիճակում է պահում: Տղամարդը պահանջում է վերադարձնել իր 25 միլիոն ռուբլին, որ ներդրել էր բանկում` նախքան դրա լիցենզիայից զրկվելը:

Գործակալության տվյալներով, միջադեպի արդյունքում հարեւանությամբ գտնվող դպրոցի եւ մանկապարտեզի ողջ անձնակազմը ուժայինները պահանջով տարհանվել է: 

Հանցագործի հետ բանակցությունները վարում է ՆԳՆ Բելգորոդի մարզային վարչության պետ Վիկտոր Պեստերեւը:

Նշենք, որ ապրիլի 21-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հետ էր կանչել «Արեւմտյան» բանկի լիցենզիան, քանի որ վերջինիս ներկայացրած հաշվետվությունների մեջ էական անճշտություններ էին նկատվել: ԿԲ-ի տվյալներով, բանկը չէր իրականացրել հնարավոր կորուստների անհրաժեշտ պահոց ստեղծելու պահանջը, իսկ կառույցի ղեկավարությունն ու սեփականատերերը միջոցներ չէին ձեռնարկել կազմակերպության ֆինանսական առողջացման համար,-հարորդում է lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ