News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աղվերանում ապրիլի 18-20-ը կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն ժողովի ժամանակ ԳՄ-ն նոր կազմ է ընտրել: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը:

«ՀՅԴ ԳՄ նոր անդամներ են դարձել ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Սամվել Երանյանն ու Պետրոս Մեղրյանը: ԳՄ-ի անդամությունից հրաժարվել են արդեն նախկին ԳՄ-ականներ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը: Նոր ԳՄ-ի կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը», ասաց նա:

Թե ինչ է քննարկվել այս երեք օրերի ընթացքում, ՀՅԴ-ականը հրաժարվել պատասխանել: Մեր տեղեկություններով այսօր երեկոյան ՀՅԴ ԳՄ-ն նոր կազմով ժողով կանի Երեւանում եւ այնուհետեւ հանդես կգա հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ