News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորները Սպիտակ Տանը կոչ են անում խստացնել Ռուսաստանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ հանրապետական Բոբ Քորները եւ դեմոկրատ Քրիս Մերֆին հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի կողմից նման գործողությունները համարժեք պատասխան կլինեին Կրեմլի կողմից Ուկրաինայի իրավիճակի լարմանը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը:

Այսպես, Բոբ Քորները նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները պետք է ներառեն Ռուսաստանի էներգետիկ սեկտորի, մասնավորապես «Գազպրոմի», ինչպես նաեւ ռուսական բանկային համակարգի նկատմամբ ճնշումները:

Հանրապետականի կարծիքով՝ այն, որ Արեւմուտքը Ուկրաինային մենակ է թողնում Ռուսաստանի դեմ հանդիման, «անխիղճ» արարք է:

Իր հերթին, սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չօգնի Ուկրաինային, Ռուսաստանի հաջորդ զոհը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որեւէ մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ