News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակի հրամանատարության մարտի 31-ին հրապարակված հրահանգն առ այն, որ զինվորներին արգելվում է մազերը «աֆրո» ոճով կտրել, ինչպես նաեւ դեմքին, պարանոցին եւ ձեռքներին դաջվածքներ ունենալ, վրդովմունքի ալիք է բարձրացրել ամերիկյան զինվորականների շրջանում: Բազմաթիվ զինվորներ արդեն հայտարարել են, որ նորամուծությունից հետո այլեւս իրենց ամերիկյան բանակի մի մասնիկը չեն զգում:

Ավելի քան 17 հազար մարդ ստորագրել է արգելքը չեղյալ համարելու մասին Սպիտակ տան կայքում տեղակայված խնդրագիրը: Դժգոհողների թվում քիչ չեն Իրաքում եւ Աֆղանստանում ծառայող զինվորները:

Արգելքից հիմնականում դժգոհ են սեւամորթ կին-զինծառայողները: «Մեր մազերը բնատուր գանգուր են, դրա հետ ոչինչ չես կարող անել: Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ փոխել»,-ասում են նրանք, հավելելով, որ հրամանատարությունը կոկիկ է համարում միայն ուղիղ մազերը, որ սպիտակ կանանց համար բարդություն չեն ներկայացնում: Հատկապես բարդ ծառայության պայմաններում, օրինակ` Աֆղանստանում, շատ դժվար է վարսերի ուղղման համար միջոցներ ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ