News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ժիտոմիր քաղաքում պաշտպանության գումարտակ է ստեղծվել, որի խնդիրը մարզի ողջ բնակչության ջանքերի համակարգումն է՝ կանխելու համար դրսից «սադրիչների ու անջատողականների» մուտքը տարածաշրջան:

Գումարտակը ստեղծել են ագրեսիային դիմակայելու, հասարակական կարգի եւ պետական սահմանի պահպանության համար:

Հաղորդագրության համաձայն՝ այդ հասարակական շարժման ստեղծման նախաձեռնողը Ժիտոմիրի օդադեսանտային, աէրոմոբիլային զորքերի, հատուկ նշանակության զորքերի եւ ծովային հետեւակի զինծառայողներին եւ վետերաններին միավորող «Կուպոլ» հասարակական կազմակերպությունը:

Ժիտոմիրի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն իր որոշմամն հաստատել է նման գումարտակի ստեղծումը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ