News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական Բելգորոդ քաղաքի «Զապադնի» բանկի մասնաճյուղը զավթած գրաված տղամարդը բաց է թողել երեք պատանդներին: 

Հաղորդվում է, որ տղամարդը ծրագրել էր հանել իր հաշվեհամարի փողերը, որոնք նախատեսված էին տան շինարարութան համար: Քանի որ ավելի վաղ ԿԲ-ն հետ էր կանչել բանկի լիցենզիան, տղամարդուն մերժել էին:

Նշվում է նաեւ, որ տղամարդը կամավոր հանձնել է  զենքը` իրեն խնայողությունները վճարելու երաշխիքի փոխարեն: ՆԳՆՎ-ի պետը հայտարարել է, որ տղամարդուն կվերադարձնեն իր 23 միլիոն ռուբլու խնայողությունները, հայտնում է gazeta.ru-ն:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ներկայումս նա ձերբակալված է: Տղամարդու դեմ քրեական գործ են հարուցել 206-րդ հոդվածի 3-րդ մասով: Հոդվածով նախատեսվում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Հաղորդվում է նաեւ, որ տղամարդը զենքի լիցենզիա է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ