News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար ձեռնտու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայացրած որոշումը՝ ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները գնում են եւ շատ դեպքերում ոչ օրինական, վախները սրտներում: Եթե հիմա արդեն կարողանան այնտեղ քաղաքացիություն ստանալ, ապա դա շատ կհեշտացնի նրանց աշխատանքը: Ամբողջ աշխարհը բաց է: Նույն Եվրոպան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում են դաշտն ազատականացնելու համար: Այնպես որ այստեղ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք սա չի նշանակում, որ արտագաղթի ծավալները կմեծանան, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց. «Ես այս պահին այդ վերլուծությունը չունեմ, միգուցե մեծ լինի գայթակղությունն այդտեղ ապրելու, բայց այս պահին որպեսզի հիմնավոր մեկնաբանություն տամ ինձ վերլուծություն է պետք, որը չունեմ: Երբ վերլուծվի, թե քանի տոկոսն է գնում արտագնա աշխատանքի, ովքեր են մեկնում մշտական բնակության»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք է ստորագրել: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին եւ ապրում են ԽՍՀՄ տարածքում կամ Ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում:

Արտասահմանի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պետք է հարցազրույց անցնի հատուկ հանձնաժողովում: Դրա համար նա պետք է տիրապետի ռուսերենին եւ այն գործածի առօրյա կյանքում եւ մշակութային միջավայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ