News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոլանդիայի Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացումն ապրիլի 24-ին լինելու է, չնայած թուրքական լրատվամիջոցների ճնշումներին: Այս մասին NEWS.am-ին ասաց GMG ընկերության նախագահ Մարիամ Մանուկյանը, որն էլ զբաղվում է կազմակերպչական հարցերով:

«Չնայած թուրքական լրատվամիջոցները ճնշումներ են գործադրում, հուշահամալիրի բացումը կլինի»,- ասաց նա:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ իրենց հասարակական կազմակերպությունները դիմելու են Ալմելոի քաղաքապետին, որպեսզի հուշահամալիրը չբացվի: Այնուամենայնիվ, քաղաքի 6 հազարանոց հայկական համայնքն ապրիլի 24-ին բացումն անելու է:

Նշենք, որ հուշահամալիրն իր տեսակով բացառիկ է եւ ունի 16 խաչքար: Բացումը նախատեսված է ապրիլի 24-ին, իսկ միջոցառմանը մասնակցելու են ավելի քան  ավելի քան 15 հազար հայեր աշխարհի տարբեր ծայրերից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ հուշահամալիրը կառուցող բարերար Քրիստիան Գելիձիի՝ իրավիճակը Հոլանդիայում սրված է, եւ դեռ պարզ չէ՝ Ցեղասպանությանը նվիրված մեծ եւ բացառիկ հուշահամալիրը կբացվի, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ