News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Յուրի Ա.-ն մեղադրվում է ապօրինի Թուրքիայի տարածք մուտք գործելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին: Յուրիկն առանց պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի պահպանվող պետական սահմանն ու ապօրինի մուտք գործել Թուրքիայի հանրապետության տարածք:

Յուրիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Վերջինս կալանավորված է:

Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ