News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը վաճառքի մասնագետների թափուր տեղերի քանակով համաշխարհային առաջատարներից մեկն է: Հաճախ նրանք հատուկ մասնագիտության կարիք էլ չունեն, եզրակացրել են Adzuna (www.adzuna.ru), կայքի հետազոտողները` ուսումնասիրելով աշխարհի 11 երկրներում աշխատանքի 2,5 միլիոն հայտարարությունները:

«Այլ երկրների համեմատ` Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն վաճառքի մասնագետները», - պնդում են ուսումնասիրողները: Ռուսական աշխատաշուկայում մյուս աշխատատեղերի շարքում նրանց բաժինը 35-40% է, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ըստ «Ռոսստատի»` ռուսաստանցիների 60%-ն աշխատում է մասնագիտությամբ, - ուսումնասիրությունն է մեկնաբանում Անաստասիա Դեդյուխինան` Ռուսաստանում Adzuna –ի տնօրենը: - Սակայն Ռուսաստանում այժմ բարձրագույն մասնագիտական կրթության արժեքը շատ ցածր է»:

Ռուսաստանում ամենապահանջված մասնագետների եռյակում են ընդգրկվել նաեւ արտադրական եւ հաշվապահության ու ֆինանսների բնագավառի աշխատողները (9,2%):

Արտասահմանում ամենապահանջվածն են IT բնագավառի մասնագետները. Հնդկաստանում աշխատատեղերի բնագավառում նրանց մասնաբաժինն է 14,08%, ՀԱՀ-ում` 13,5%, Նիդեռլանդներում`13,36%, Մեծ Բրիտանիայում` 12,3%, Գերմանիայում`  10,4%, Լեհաստանում` 10,18%,  եւ Կանադայում` 7,1%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ