News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները դեռեւս մտադիր չեն անձամբ ՌԴ նախագահ Պուտինի դեմ պատժամիջոցներ կիրառել: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեննիֆեր Պսակին:

«Միացյալ Նահանգները կարող են պատժամիջոցներ սահմանել մարդկանց, ընկերությունների եւ սեկտորների նկատմամբ: Չի բացառվում, որ շուտով սահմանափակող միջոցների հերթական ալիքը կբարձրանա այն անձանց դեմ, ովքեր առնչություն ունեն Ուկրաինայում ծավալված քաղաքական ճգնաժամին: Ներկայումս մի շարք նոր անհատների թեկնածությունն է քննարկվում` պատժամիջոցների ենթարկելու համար, սակայն նախագահ Պուտինի անունն այդ ցանկում դեռեւս չկա»,-տեղեկացրել է մամուլի քարտուղարը:

Խոսնակի համոզմամբ, ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը ոչ թե սահմանափակումներն են, այլ` հակամարտության կայունացումը:

«Դիվանագիտության դռները միշտ էլ բաց են, բայց ուկրաինացի ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի»,- ընդգծել է Պասկին:

Նրա խոսքով, Պուտինի հայտարարությունն առ այն, թե Մոսկվան չի միջամտում Ուկրաինայում տիրող իրադրությանը, չի համապատասխանում իրականությանը: Ուկրաինայի հարավ-արեւելքում ռուսական հատուկ ծառայությունների ներկայության բազմաթիվ ապացույցներ կան, հավաստիացրել է Պետքարտուղարության ներկայացուցիչը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն դեռեւս հույսեր է փայփայում, որ հակամարտությունը կկարգավորվի եւ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ «սառը պատերազմը» չի կրկնվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ