News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները ՀԱՊԿ արմատականության ծավալմամբ են սպառնում: «Աջ հատվածի» ներկայացուցիչներին արդեն փորձում են Ռուսաստան «հղել»: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այն, ինչ այսօր Ուկրաինայում է տեղի ունենում, իր մեջ որոշակի սպառնալիքներ է կրում: Սկսած երկրում իրադրության վատթարացման հնարավորությունից. հիմա ամեն ինչ դեպի դա է տանում: Արդեն ՌԴ կենսագործունեության օբյեկտների դեմ տեղեկատվական հարձակումներ եւ «Աջ հատվածի» ներկայացուցիչների` Ռուսաստան «հղման» փորձեր են նկատվում»,-ասել է նա` ելույթ ունենալով Եկատերինբուրգի երիտասարդության կողմից կազմակերպված Եվրասիական երիտասարդական համաժողովի բացման արարողությանը:

Մասնավորապես, ապրիլի առաջին օրերին Անվտանգության դաշնային ծառայությունը Ռոստովի մարզում եւ Կալմիկիայում «Աջ հատվածի» երեք գրոհայինների կալանման մասին է տեղեկացրել: Հատուկ ծառայությունների տվյալներով, վերջիններս, Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ, նպատակ ունեին ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժերին հետեւել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Բորդյուժայի գնահատմամբ, անցած 20 տարիների ողջ ընթացքում Ուկրաինան երբեք ԱՊՀ լիիրավ անդամ չի եղել եւ «խուսափել է անվտանգության հարցերի համատեղ լուծման հնարավորություններից»:

«Կարծում եմ` վերջին իրադարձությունների պատճառն այն է, որ որոշ պետություններ ցանկանում են պառակտում մտցնել սլավոնական երկրների միջեւ, հեռացնել Ուկրաինան ԱՊՀ-ից: Պարզապես մենք հիմա ենք տեսնում արդյունքները մի բանի, որ արդեն երկար տարիներ տեղի է ունենում»,-հայտարարել է Բորդյուժան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ