News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Եվրոպայի բոլոր ալավիտները տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին եւ ճանաչում են հայերի պահանջները: Այս մասին ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպայի խաղաղության ժողովրդավարական մեջլիսի անդամ, ազգությամբ թուրք, ալավիտ Ալիէկբաֆ Պեկտաշը:

Նրա խոսքով, ալավիտները Թուրքիայի բնակչության երրորդ մասն են կազմում` շուրջ 25 մլն մարդ: «Եւս 1,5 միլիոնը Եվրոպայում է ապրում: Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը եւ հենց այդ պատճառով էլ այսօր այստեղ` Հայաստանում ենք գտնվում: Բոլոր ալավիտները աջակցում են հայերի պահանջներին եւ գտնում են, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի նրանցից»,-ընդգծել է Ալիէկբաֆ Պեկտաշը:  

2014թ. ապրիլի 24-ին ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշակոթողին` Եվրոպայի խաղաղության ժողովրդավարական մեջլիսի անդամները հարգանքի տուրք կմատուցեն 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կազմակերպությունը հիմնվել է Գերմանիայում, սակայն մասնաճյուղեր ունի բազմաթիվ եվրոպական երկրներում: Անդամների թիվը գերազանցում է 1 միլիոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ