News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 18-ին, ժամը 10.50-ին, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ֆեդերալ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Տպել
Ամենաշատ