News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Պատանեկան միությունները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2014թ. ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30-ին:

Երթի մասնակիցները նաեւ նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ