News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարեւոր է համարում միջազգային վճարային համակարգերի օպերատորներին պատժելը, որպեսզի «սթափեցնի նրանց»:

Պետդումայում ելույթ ունենալիս վարչապետը անօրինական է անվանել մի քանի ռուսական բանկերում միջազգային պլաստիկ քարտերի սպասարկման ծառայությունն անջատելը: «Դա չպետք է անպատիժ մնա», - փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ այդ օպերատորները պետք է պատասխան տան միջազգային հարաբերությունների գործող համակարգի շրջանակում:

ՌԴ վարչապետը հույս ունի ստանալ նաեւ Պետդումայի աջակցությանը՝ Ռուսաստանում ազգային վճարային համակարգ ստեղծելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ