News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՕԵԿ-ը պատրաստ է մասնակացել կուտակային կենսաթոշակի պարտադիր համակարգը կամավորի վերածելու նախաձեռնությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ կառավարությունում Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նրա նախաձեռնությամբ խորհրդարանական հինգ ուժերի հանդիպումից հետո:

«Ոչ իշխանական ուժերի միջեւ հարցի վերաբերյալ համախոհությունը պահպանվում է, ավելին՝ ՕԵԿ-ն էլ ակտիվորեն հանդես եկավ այդ ուղղությամբ, եւ կարծում եմ՝ ինքն էլ է պատրաստ մասնակցել համակարգը կամավորի վերածելու նախաձեռնությանը: Մենք չենք ուզում սա դիտարկել որպես առճակատում, ուզում ենք, որ իսկապես հաշվի առնելով «ԴԵՄ ԵՄ» շարժման տրամաբանված առաջարկները, մոտեցումները  քաղաքական ուժերի հետ համատեղ մշակված նախագիծը դառնա այն կոմպրոմիսային հարթակը, որը թույլ կտա այս կոնկրետ հարցում ամբողջական լուծում ունենալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին, քննարկում էր հրավիրել կառավարությունում, որին մասնակցում էին խորհրդարանական հինգ ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: ՀԱԿ թեւ նույնպես հրավիրված էր, բայց չի մասնակցել հանդիպմանը։

Հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը խորհրդարանական ուժերն ու Հովիկ Աբրահամյանը ներկայացրել են իրենց տեսակետները պարտադիր բաղադրիչի վերաբերյալ: Երկու օրից պատրաստ կլինի ապրիլի 28-ին Ազգային ժողով ներկայացվելիք կառավարության նախագիծը, որով առաջարկվելու է 5% պարտադիր կենսաթոշակային հատկացումները չանելու դեպքում գործատուին տույժերից ազատելու մոդելը մինչեւ վիճահարույց օրենքի նոր տարբերակի մշակումը:

Տպել
Ամենաշատ