News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցած վթարի պատճառով 25 գլուխ ոչխար է սատկել, մոտ մեկ տասնյակն էլ կոտրվածքներ  է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Մաստարա գյուղի տարածքում։ Անհայտ ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով արգելակել, մտել է Մաստարայի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանին պատկանող ոչխարի հոտի մեջ, ապա մեքենայով փախուստի դիմել։

Ինչպես Մաստարայից հայտնում  է Շիրակի մարզում NEWS.am-ի թղթակիցը, դեպքին ականատես հովիվները միայն հասցրել են տեսնել, որ ավտոմեքենան սպիտակ գույնի էր եւ «Ford» մակնիշի:

«Գռուզավիկ ա եղե, «Ֆորդ» ա եղել, տվել ու անցել ա առանց կանգնելու, չոբանն էլ հազիվ փախել ա, թե չէ իրան էլ կգցեր ավտոյի տակ»,- պատմեց նրանցից մեկը։

NEWS.am-ի հետ զրույցում ոչխարների տերը՝ Ռազմիկ Գևորգյանը, ու նրա հարազատներն պատմեցին , որ ճանապարհի նույն հատվածում ուղիղ երկու տարի առաջ անհայտ անձինք դաժան ծեծի էին ենթարկել իրենց հորը՝ 78-ամյա Վոլոդյա Գեւորգյանին ու գողացել  ոչխարներին: Վոլոդյա Գեւորգյանը հիվանդանոցում մահացել էր. երկու տարի անց   հանցագործությունը չի բացահայտվել։

Դեպքի վայրում աշխատանքներ են տանում Թալինի ոստիկանության ճանապարհային ու քննչական բաժնի աշխատակիցները, որոնք դեպքի վայրում ոչխարներին վրաերթի ենթարկած մեքենայի մասեր են հայտնաբերել: Թալինի ոստիկանությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Տպել
Ամենաշատ