News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի բացառում, որ հայ-թուրքական արձանագրությունները կկասեցնե:

«Հայ-թուրքական արձանագրությունները կհանվեն միայն մի դեպքում, երբ հանելուց հետո նկատելի լինի որեւէ այլ արդյունքներ, իսկ այսօր արձանագրությունների շուրջ մոտեցումները բավականին լուրջ, դրական ձեւավորում ունեն միջազգային հանրության կողմից դեպի մեր արտաքին քաղաքականություն: Եթե ընբռնումները լինեն, որ այդ արձանագրությունները հանելով՝ ավելի շահեկան իրավիճակ է ստեղծվում մեր դիվանագիտական գործընթացում, բնական եմ համարում, որ հայ-թուրքական արձանագրությունները հանվեն»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավոր է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին խոստացված հայտարարությունները վերաբերվեն հենց հայ-թուրքական արձանագրություններին՝ պատգամավորը նշեց. «Հայտարարություններ կլինեն միայն հաջորդ տարվա սկզբին, երբ քիչ կմնա մինչեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց ամենայն հավանականությամբ կլինեն գնահատական նաեւ հայ-թուրքական արձանագրություններին:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ ժամանակն է ձերբազատվել հայ-թուրքական արձանագրություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ