News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով Ուկրաինային 50 միլիոն դոլար տրամադրելու մասին է հայտարարել:

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները, Ուկրաինայի զինված ուժերին եւս 8 մլն դոլար կտրամադրեն, Սպիտակ տան աղբյուրներից ստացված տեղեկություններն է փոխանցել Reuters գործակալությունը:

Ինչպես նշվում է, հիշյալ օգնությունն ուղղված կլինի զինամթերքի, ինչպես նաեւ կապի ու տրանսպորտի միջոցների վերամշակմանը:

Հիշեցնենք, որ ներկայումս Կիեւում է գտնվում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ