News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզի շրջանի Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տարրական դպրոցի ավարտական դասարանի 18 աշակերտներ այցելել են Երեւանի քաղաքապետարան, ապա շրջել Երեւան քաղաքի պատմության թանգարանում, ունկնդրել Երեւանի հիմնադրման եւ անցյալի ու ներկայի մասին պատմական ակնարկները։

Երկլեզու հայկական կրթարանում, որտեղ պարտադիր ծրագիրը ֆրանսերենով է, հայերեն են ուսանում կրթարանի բոլոր 200 աշակերտները։ 

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ավարտական տարում դասարանները գալիս են Հայաստան՝ իբրեւ ուխտագնացություն։ Շատ աշակերտներ կան, հատկապես խառնամուսնությամբ կազմված ընտանիքներում, որ հայերենը նրանց խոսակցական լեզուն չէ. կրթարանում նրանք սովորում են հայերեն, ուսումնասիրում են իրենց հայրենիքի լեզուն։ Մեր կրթարանի աշակերտները մեծ հաճույքով են այցելում Հայաստան եւ այսօր էլ մեծ ոգեւորությամբ են եկել Երեւանի քաղաքապետարան ու Երեւան քաղաքի պատմության թանգարան»,- նշել է Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տնօրեն Սիրարփի Քոսոյանը։

Ի հիշատակ Երեւանի քաղաքապետարան եւ Երեւան քաղաքի պատմության թանգարան կատարած այցելության՝ կրթարանի սաները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մայրաքաղաքի տեսարժան վայրերով պատկերազարդ գրքեր են նվեր ստացել։

Տպել
Ամենաշատ