News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը սերտորեն աշխատել է Հայաստանի եւ Թուրքիայի հետ՝ արձանագրությունների հարցում եւ ակտիվ աջակցություն է հայտնում այդ գործընթացին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ մի օր այդ արձանագրությունները կվավերացվեն եւ կյանքի կկոչվեն երկու կողմերից:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած ճանաչելու հավականականությանը, ամերիկացի դիվանագետը նշել է, որ չի կարող պատասխանել այդպիսի ենթադրական հարցերի: «Հայ-թուրքական արձանագրությունները դրական կանդրադառնան երկու երկրների վրա, ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի վրա»,-ընդգծել է Հեֆերնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ