News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքի 5 նավեր լքել են գերմանական Կիլ քաղաքի նավահանգիստը` Բալթիկ ծովում զորավարժություններ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնել է դաշինքի ծովային հրամանատարության շտաբի պետի տեղակալ Արիան Մինդերհաուդը:

Մանյովրերի հիմնական նպատակը «բալթյան երկրներին աջակցության ցուցաբերումն է», հայտարարել է Մինդերհաուդը: Նիդեռլանդները, Բելգիան, Էստոնիան եւ Նորվեգիան ներկայացնող չորս ականահան նավեր, ինչպես նաեւ եւս մեկ նորվեգական ապահովման նավ, ընթացքում մերձբալթյան երկրների մի քանի նավահանգիստներ մուտք գործելով, միջազգային ջրերում զորավարժություններ կիրականացնեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարություն էր տարածել, որ հիշյալ վարժանքները «բացառապես պաշտպանական բնույթ են կրում»: Ապրիլի 16-ին դաշինքի` Բրյուսելում կայացած նիստին հավանություն էր տրվել ուկրաինական ճգնաժամի առնչությամբ արեւելաեվրոպական անդամ-երկրների անվտանգության ուղղված միջոցառումների խստացման առաջարկին: Ինչպես նիստից հետո գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն էր նշել, դաշինքն «ավելի շատ ինքնաթիռ օդ կբարձրացնի, ավելի շատ նավ ջրային տարածքներ կհանի, իսկ ցամաքում էլ` պատրաստվածության ավելի բարձր մակարդակ կապահովի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ