News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերի քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Այս անգամ հանդիպումը տեղի է ունենալու ԲՀԿ խմբակցությունում:

Հարցին, թե քառյակի ձեւաչափով համագործակցությունը շարունակվելո՞ւ է, հաշվի առնելով, որ կառավարության փոփոխությունից հետո քառյակի օրակարգում առկա խնդիրն իր լուծումն է ստացել, իսկ մնացած քաղաքական հարցերում կան տարաձայնություններ, Աղվան Վարդանյանը դրական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն միայնակ է ստանձնում կառավարության պատասխանատվությունը, քառյակը կարող է համաձայնեցված գործել տարբեր խնդիրների շուրջ, որոնք միավորում են այդ քաղաքական ուժերին:

Նշենք, որ հատկապես խոսքը վերաբերում է «կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին:

Նա նաեւ նշել է, որ ՕԵԿ-ի անդամները դեռեւս ցանկություն չեն հայտնել մասնակցել քառյակի քննարկումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ