News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շվեդիայի 4 քաղաքական ուժերի առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը՝ Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին:

Այդ գաղափարն է ընկած երկրի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդտի (գլխավորում է Չափավոր կոալիցիոն կուսակցությունը), փոխվարչապետ Յան Բյերկլունդի (Ժողովրդական ազատական կուսակցություն), էկոնոմիկայի նախարար Աննի Լեւի (Կենտրոնի կուսակցություն), եւ սոցիալական պաշտպանության նախարար Յորան Հեգլունդի (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն) համատեղ հոդվածում:

2015-ից նրանք մտադիր են ամեն տարի ավելացնել ռազմական ծախսերը 5,5 մլրդ շվեդական կրոնով (մոտ 604 մլն եվրո), հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Dagens Nyheter-ը:

Այս պլանները կյանքի կկոչվեն, եթե խորհրդարանական ընտրություններում ներկա կոալիցիան պահպանի իր դիրքերը կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ