News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նոր Նորքի 8-րդ զանգվածում ապրիլի 16-ին տեղի ունեցած անչափահասների վեճն ավարտվել է դանակահարությամբ, բժիշկներին հաջողվել է փրկել տուժողի կյանքը: Այս մասին հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Անչափահաս Կարենը խոստովանել է, որ ինքն է դանակահարել դասընկերոջը դասերից հետո դպրոցի բակում տեղի ունեցած կռվի ժամանակ:

«Էդ օրը դպրոց էի գնացել հենց առաջին ժամին դասի ժամանակ իրար հետ ընդհարում եղավ: Դրանից հետո դասամիջոցին տեսանք իրար խոսեցինք հասկացանք: Դասերից հետո դուրս եկա, որ գնամ տուն դպրոցի դեմը հավաքված էին մի 10 հոգով, եկան, սկսեցին գոռալով խոսալ հետս՝ արա բան արագացրու, արի դպրոցի հետեւ, չե՞ս հասկանում: Ցանկացավ հարվածի, ես խույս տվեցի: Հասցրեցի, արանքից փախա, հասան սկսեցին տշել, հետո պտտվեցի ու դանակահարեցի:

Կարենը պատմել է, որ կռվի ժամանակ  իր ձեռքն էլ է դանակով վնասել. «Դանակը բացելու ժամանակ էլ, որ մեջքիս քացով հարվածեցին, դանակը փակվեց մատիս, տենց մատս մինչեւ ոսկորս ճղվեց»։

Ոստիկանության հաղորդմամբ դանակահարված տղային տեղափոխել են Քանաքեռ Զեյթունի բժշկական կենտրոնի ձախ թուլակողի (անթատակի կողի ոսկորների մեջտեղը) կտրած ծակած վերքով, ներքին արյունահոսությամբ: Անչափահասին վիրահատել են, նա ողջ է մնացել:

Գործի առթիվ կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ ՔՕ 112-րդ հոդվածի առաջին  մասի( դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): հատկանիշներով: Հոդվածը սահմանում է ազատազրկում ՝3-7 տարի ժամկետով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ