News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը պետք է պատասխանի ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման մասին հարցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նա եւս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որի նպատակը խաղաղ լուծում գտնելն է:

Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրկադիրովը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կալանավորվել էր ապրիլի 19-ին: Նա 2008թ. ապրիլ ամսից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ է կասկածվում: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ լրագրողը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ Ադրբեջանի հասարակա-քաղաքական հարցերին ու ռազմական ոլորտին վերաբերող նրանց հանձնարարությունները կատարել:

Նշենք նաեւ, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ապրիլի 22-ին մտահոգություն է հայտնել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի Թուրքիայից անսպասելի արտաքսման եւ ձերբակալման առնչությամբ:  «Մասնավորապես` անհանգստացած ենք այն ենթադրությունների առնչությամբ, թե Ռաուֆ Միրկադիրովը Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելու կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում «ազգային դիվանագիտության» նախագծերին մասնակցություն ցուցաբերելու համար է ձերբակալվել»,-նշված է դեսպանատան հայտարարության տեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ