News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կապանի բժշկական կենտրոնի ծննդատան գլխավոր բժիշկ Սամվել Միկոյանն առանց պատշաճ ստուգման 22 շաբաթական հղի Մայա Զաքարյանին միանգամից ուղարկել է վիրաբույժի մոտ: NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Մայայի մայրը՝ տիկին Էմիլյան վրդովված էր իրենց հիվանդանոցի բուժսպասարկումից:

«Աղջկաս սուր ցավերով տարել եմ ծննդատուն: Գլխավոր բժիշկն առանց ստուգելու, սոնոգրաֆիա անելու, հանել ա ոտքով ուղարկել ուրիշ բաժին՝ ասելով, թե վիրաբույժը պիտի նայի: Աղջիկս 22 շաբաթական հղի է, հնարավոր է ծննդաբերական շրջանն է սկսվում, չէ Միկոյանը որոշել ա, որ կույրաղիքն ա: Ո՞վ ա տեսել, որ սուր ցավեր ունեցող հղիին ոչ պատգարակով տանեն, ոչ գոնե բուժքույրն ուղեկցի»,- ասաց նա:

22-ամյա Մայան սպասում է երկրորդ բալիկի: Չնայած Սամվել Միկոյանն ուղարկել էր վիրաբույժի մոտ, այնուամենայնիվ, մայրը դստերը տուն է բերել:

«Հենց հիվանդանոցի բակում չդիմացա, ինչ-որ պետքն էր ասացի էդ բժշկի հասցեին: Ախր ո՞նց չասեմ: Մենակ փող վերցնելուց են ուշադիր, իսկ մնացած դեպքերում շատ անտարբեր են, հատկապես հղիների նկատմամբ: Սաղն էլ բողոքում են: Ասում են՝ իբր ծննդօգնությունն անվճար է, ոչ էլ անվճար է, բոլոր տեղերում փող ես տալիս»,- ավելացրեց տիկին Էմիլյան:

NEWS.am-ի հետ զրույցում սակայն ծննդատան գլխավոր բժիշկը հերքեց, թե առանց պատշաճ ստուգման է ուղարկել վիրաբույժի մոտ:

«Կույրաղիքի պրիստուպներ կային, ստուգել եմ, զանգել վիրաբույժին, տնից հրավիրել, որ գա նայի այդ հիվանդին»,- ասաց նա:

Մեր հարցից՝ որքանով է ճիշտ ցավեր ունեցող հղի կնոջը ոտքով ուղարկել այլ բաժանմունք, Սամվել Միկոյանը զարմացավ. «Մեր ստացիոնար հիվանդը չէ, որ պատգարակով ուղարկեինք: Համ էլ եթե իր ոտքով եկել է, ուրեմն լավ է: Իրականում վիճակը լուրջ չէր»:

Տպել
Ամենաշատ