News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վերահսկողական ռուսական գերատեսչությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», Ուկրաինայից 60 տոննա քաշով կարտոֆիլի չափաբաժնի ուսումասիրության ընթացքում կարանտինային վնասակար օրգանիզմ է հայտնաբերել՝ ոսկեգույն կարտոֆիլային նեմատոդի 6 կենսունակ մարմին: Այդ մասին հաղորդում է ռուսական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ապրիլի 16-ին «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվա քաղաքի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչության կարանտինային ֆիտոսանիտարական բաժնի տեսուչները «Հյուսիսային «Ա եւ Պ» աստղ» անցակետում 60 60 տոննա քաշով կարտոֆիլի չափաբաժնի ուսումասիրության ընթացքում կարանտինային վնասակար օրգանիզմ է հայտնաբերել՝ ոսկեգույն կարտոֆիլային նեմատոդի 6 կենսունակ մարմին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշվում է, վարակված կարտոֆիլի չափաբաժինը հետ են ուղարկել:

Մարտի վերջին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց կաթնամթերքի եւ մսամթերքի մի շարք ուկրաինական արտադրողների ապրանքների լաբորատոր ստուգումների արդյունքների վերաբերյալ անհանգստության մասին եւ նախազգուշացրեց այդ ապրանքների ՌԴ ներկրման հնարավոր սահմանափակումների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ