News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը բաց նամակ է հղել թուրք ժողովրդին՝ ներկայացնելով Ցեղասպանությունից փրկված իր պապերի պատմությունը:

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթում տպագրված նամակի սկզբում Սերժ Թանկյանը գրել է, որ ինքը ծնվել է Բեյրութում, սակայն իր հորական պապը ծնվել է Կեսարիայում, տատը՝ Թոքաթում, իսկ մորական կողմի պապը եւ տատը Դորթյուլից եւ Ուրֆայից:

Սերժ Թանկյանը գրել է, թե իր պապերն իրենց ցանկությամբ չէ, որ հեռացել են այդ հողերից, այլ երիտթուրքերի իրականացրած սարսափելի ցեղասպանության հետեւանքով փրկվել են:Նկարագրելով իր պապերի ու տատերի դաժան պատմությունը՝ Սերժ Թանկյանը շեշտում է, որ դրանք հեքիաթներ չեն, այլ իրական պատմություններ են, որոնք վերցվել են արխիվներից:

Նամակի վերջում հայ երաժիշտը շնորհակալություն է հայտնել համերգային շրջագայությունների ընթացքում կամ ինտերնտետով իր հետ տարբեր ողբերգական պատմություններով կիսվող եւ արդարության ու  հաշտեցման հույս ներշչնող թուրք ծանոթներին:

 «Թուրքիայի սիրելի ժողովուրդ, իմ մաղթանքն այն է, որ իրականում կարողանաք գտնել ձեզ»,-ամփոփել է Սերժ Թանկյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ