News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ բավական ուշագրավ մի հրամանագիր է ստորագրել։ Ըստ այդմ՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետը երկարաձգվել է ավելի քան երկու ամսով՝ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը։

Փոփոխությունների հայեցակարգը, Սերժ Սարգսյանի դեռեւս 2013 թ. սեպտեմբերի 4-ին ստորագրված հրամանագրի համաձայն, պետք է ներկայացվեր մինչեւ այս տարվա ապրիլի 20-ը։ Դրա նախագիծը նախագահական նստավայրում ՍԴ նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց ապրիլի 10-ին՝ քաղաքական ուժերի հետ նոր վարչապետի եւ կառավարության ձեւավորման շուրջ կոնսուլտացիաները սկսելուց ժամեր առաջ, ինչը քաղաքական շրջանակներում համարեցին ոչ պատահական։ Երեկ, երբ մեր թղթակիցը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրել է, թե ինչով է պայմանավորված սույն հետաձգումը, Հարությունյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ հանրային քննարկումներ անցկացնելու նպատակով։ Հանրային քննարկումները կարող են շատ լուրջ շտկումներ մտցնել հայեցակարգում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ