News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեւ ծովում գտնվող ամերիկյան USS Donald Cook ականակրին միացել է  հրթիռային USS Taylor ռազմանավը (FFG 50), հայտնում է ԱՄՆ ՌԾՈՒ մամուլի ծառայությունը:

USS Taylor-ը նախկինում արդեն եղել էր Սեւ ծովում՝ փետրվարի 5-ից մինչեւ մարտի 9-ը, եւ  քիչ էր մնում դիվանագիտական սկանդալի պատճառ դառնար:  Այն գերազանցել էր Մոնտրեի միջազգային կոնվենցիայով սահմանված 11 –օրյա առավելագույն ժամկետը:

Ըստ ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի հաղորդագրության՝ USS Taylor-ն ուղեւորվում է Սեւ ծով՝  «տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար»:

ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ում նաեւ նշել են, որ «Թեյլորի» առաքելությունն է «ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ցույց տալ ԱՄՆ-ի ջանքերը փոխգործակցության զարգացման գործում՝ հետապնդելով տարածաշրջանում ընդհանուր նպատակներ»:

Նշենք, որ Սեւ ծովում ամերիկյան եւ ֆրանսիական ռազմանավերի ներկայությունը հարուցում է Մոսկվայի դժգոհությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան USS Donald Cook ավիակրին մոտ հեռավորությամբ մի քանի անգամ թռչել են ռուսական ՍՈՒ-24 կործանիչները: Պենտագոնն այդ գործողություններն անվանել էր «սադրիչ եւ ոչ պրոֆեսիոնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ