News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի ռեժիսյոր Կարեն Շահնազարովը սրտի հետ կապված խնդիրների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները Ռուսաստանի ժողովրդական արտիստի մոտ սրտի անբավարարության ախտանշաններ են նկատել:

Հաղորդվում է, որ ռեժիսորը սրտաբանների օգնությանն է դիմել կրծքավանդակում ցավերի պատճառով: Կարեն Շահնազարովը պետք է համընդհանուր, այդ թվում նաեւ` ուլտրաձայնային հետազոտություններ անցնի եւ տարբեր անալիզներ հանձնի: Ըստ դրանց արդյունքների, համապատասխան բուժում կնշանակվի, հաղորդում է LifeNews-ը:

Կարեն Շահնազարովը ռուսական կինեմատոգրաֆի առաջնակարգ վարպետներից մեկն է, ռեժիսյոր, սցենարիստ, պրոդյուսեր: Նա նաեւ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: Նրա ֆիլմերը քաջ ծանոթ են ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան կինոդիտողներին եւ հեղինակավոր մրցանակների ու պարգեւների են արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ