News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին ՌԴ Պետական Դուման օրենք է ընդունել ահաբեկչական սպառնալիքներից անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների խստացման վերաբերյալ: Այդ թվում ուղղումներ են մտցվել «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկությունների պաշտպանության մասին» օրենքում:

Համաձայն փոփոխությունների, այսուհետ օգտատերերի էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցմամբ զբաղվող ընկերությունները պարտավոր են լինելու մինչեւ 6 ամիս պահպանել բոլոր փոխանցված հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, դրանք պետք է Ռուսաստանի տարածքում պահպանվեն: Սույն օրենքի գործողությունը տարածվում է էլեկտրոնային փոստ, ակնթարթային հաղորդագրությունների ծառայություններ, IP-հեռահաղորդակցություն տրամադրող ընկերությունների եւ սոցիալական ցանցերի վրա:

Մասնավորապես հարվածի տակ կարող են հայտնվել Google-ն իր Gmail փոստով եւ YouTube տեսածառայությամբ եւ Skype-ի սեփականատեր Microsoft-ը: Սակայն օրենքը արտասահմանյան կազմակերպությունների վրա ազդեցության գործիքներ չի սահմանում: Այսինքն, եթե ինտերնետ ընկերությունը չի ցանկանում հետեւել օրենսդրության պահանջներին, ապա Ռուսաստանի իրավական համակարգը չի կարող ստիպել նրան, որ հակառակն անի: Միակ ելքը ծառայությունների արգելափակումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ