News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումներին, քանի որ երկիրը կառավարելու համար ավելի հեշտ է կիսանախագահական մոդելը, իսկ նա ցանկանում է վերադառնա իշխանության: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ չբացառելով, որ երկրորդ նախագահը նորից ցանկանում է իշխանության գալ:

«Կառավարման համակարգի փիլիսոփայությունից է: Ավելի հեշտ է վարչակառավարչական լծակներ ունենալով դառնալ նախագահ, քան նույն ձեւով դառնալ ուժեղ վարչապետ: Եթե Քոչարյանը վերադառնա եւ դառնա նախագահ, նրա համար ավելի հեշտ կլինի կառավարել երկիրը, քան թե Սահմանադրական բարեփոխումներ լինեն եւ նա դառնա ուժեղ վարչապետ, քանի որ վերջինս արդեն կախված կլինի թեկուզ իր կուսակցության անդամներից»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, նախագահ դառնալու համար, փորձագետի խոսքով, Հայաստանում անհրաժեշտ է Կրեմլի համաձայնությունը:

«Դրա համար դժվար է ասել՝ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն, թե ոչ: Վերադառնալու համար Կրեմլի ցանկությունն է անհրաժեշտ: Չգիտեմ՝ Ռուսաստանը կհամաձայնվի դրան, թե ոչ»,- ավելացրեց Արմեն Բադալյանը:

Նշենք, որ ապրիլի 22-ին 2rd.am-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ էր արտահայտվել Սահմանադրական բարեփոխումներին՝ մասնավորապես նշելով. «Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»:

Տպել
Ամենաշատ