News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ կասպյան նավատորմի ուժերի մարտական պատրաստվածության` տակտիկական վարժանքների տեսքով անսպասելի ստուգումներ են սկսվել:

Մեկնարկած վարժանքները յոթ օր կտեւեն: Միջոցառումներին ներգրավված են շուրջ 10 արշավային ականահան եւ ապահովման նավեր, ինչպես նաեւ ավելի քան 400 ծովայիններ: Ականահան նավախումբը պետք է Վոլգո-Կասպյան ջրանցքով Կասպից ծովի ուղղությամբ 350 մղոն ճանապարհ անցնի եւ ծովային պոլիգոններում ուսումնառազմական վարժություններ իրականացնի, ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը վկայակոչելով տեղեկացնում է Ռոսբալտ գործակալությունը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ բանակի անսպասելի ստուգում առաջին անգամ նախորդ տարի է իրականացվել` նման երեւույթներ ՌԴ ԶՈւ-ում չեն եղել գրեթե 20 տարի` 1990-ականներից ի վեր:

Հիշեցնենք, որ երկրի նախագահի հրամանով փետրվարի 26-ից մինչեւ մարտի 4-ը Արեւմտյան ռազմական օկրուգի, Կենտրոնական ռազմական օկրուգի երկրորդ բանակի եւ օդա-դեսանտային հրամանատարության ուժերի մարտական պատրաստվածության անսպասելի համակարգային ստուգումներ էին իրականացվել:

Հարկ է նշել, որ ապրիլի 22-ին Մոսկվայում «Կասպյան հնգյակի»  (Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Ռուսաստան եւ Թուրքմենիա) ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողով էր կազմակերպվել:

Ինչպես ռուսական ԶԼՄ-ներն էին հաղորդել, կողմերը վերանայել էին Կասպից ծովի` արտատարածաշրջանային պետություններից անկախության մասին կոնվենցիայի` հիշյալ հանդիպման համար պատրաստված նախագիծը:

Բացի այդ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, մերձկասպյան երկրները լուրջ առաջընթացի են հասել ծովի կարգավիճակի շուրջ բանակցություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ